Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․ 1. «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ն անվանափոխել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ: 2. Հաստատել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |