Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 22-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունները՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Գեղամ Հովհաննեսի Մնացականյանի միջև 18.03.2025 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Բեռնատար/ինքնաթափ/ GAZ SAZ-538ՙ 1 հատ, միավորի գինը՝ 2.900.000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ) ՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 23-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Գառնիկ Վլադիմիրի Վարղամյանի միջև 18.03.2025 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Բեռնաթափ/կողավոր/ GAZ-52-04, 1 հատ, միավորի գինը՝ 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար ՀՀ դրամ), համաձայն սույն որոշման հավելվածի.
3 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|