Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով «Երկրապահ կամավորականների միություն» Արտաշատի տարածքային բաժանմունքի նախագահ Ս.Մանջիկյանի գրությունը (գրություն թիվ Տ-17437, 13.12.2024 թվական) և Արտաշատ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների գրությունը(գրություն թիվ Ա-17483,13.12.2024 թվական), Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրել 6 800 000 (վեց միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն` յուրաքանչյուրին 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ համաձայն հավելվածներ N1-ի և N2-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |