Եկամուտների հաշվառման բաժնի պետ Ռուբեն Ավետիսյանին- հանձնարարվեց ներդնել առավելագույն ջանքերը՝ տարեվերջին սեփական եկամուտերի հավաքգրման բարձր արդյունք ցուցաբերելու համար։
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին,Կազմակերպիչ Շուշան Մարգարյանին -Կարևորելով նախադպրոցական կրթությունը երեխաների պատշաճ դաստիարակության հարցում՝ համայնքի ղեկավարը հորդորեց հաստատություններում աշխատանքները կազմակերպել բարձր որակով՝ ուշադրություն դարձնելով հատկապես սննդի և ուսումնադաստիարակչական հարցերին։
-Խորհրդակցությանը քննարկվեցին ընթացիկ մյուս հարցերը` կապված քաղաքաշինության, գնումների, գյուղատնտեսության, շինարարական աշխատանքների հետ:
-Աշխատանքային գործընթացում բացթողումներն ու թերությունները հնարավորինս բացառելու նպատակով՝ հստակեցվեց և պլանավորվեց յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքների ցանկը, մեկ անգամ ևս շեշտվեց օրենքի տառին համահունչ գործելաոճը:
-Քննարկվեցին նաև համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրներ և համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով: |