Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 09.02.02.51 /հանրակրթական ուսուցում/ գործառնական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ Արտաշատ համայնքի ավագ դպրոցի, հիմնական դպրոցների և Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների շրջանավարտների նկատմամբ սահմանել դրամական խրախուսում ընդամենը՝ 3050000 /երեք միլիոն հիսուն հազար /դրամի չափով համաձայն հավելվածի: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |