Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Արտաշատ համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Արտաշատ համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման 2024 թվականի տարեկան ծրագիրը՝ համաձայն N2 հավելվածի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4.Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի N 138-Ա որոշումը: