Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և ընդառաջելով Ե․ Հովհաննիսյանի 14/02/2023 թվականի N Ք-2094 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոցի 26 հասցեում գտնվող 03-001-0033-0101 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00995 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Խանջյան փողոց 11/2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Եվա Կարապետի Հովհաննիսյանին /ծնված 24/08/1980 թվականին/:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափը:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |