Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Միրոյանի դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-055-0185 թաղամասում 10,7195 հա հողամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնությանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |