Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Ոստան գյուղի, Պ․ Սևակի փողոց 125/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Ոստան գյուղի, Պ․ Սևակի փողոց 125/1 հասցեում գտնվող 03-077-0003-0218 կադաստրային ծածկագրով 0,1099 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։
2.Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել՝ 1341879 /մեկ միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ։
4.Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |