Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի 21.12.2023 թվականի Տ-17309 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի մշակույթի տան շենքից 23 ք. մ. մակերեսով տարածք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ Արտաշատ համայնքում կրթամշակութային գործունեություն ծավալելու նպատակով: 2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |