13.01.25
ԴԱՇՏԵՐԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՈՏԻ ԱՅՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տարիներ շարունակ մեզանում ընդունված է այրել դաշտերի և այգիների խոտը, որն ունի բացասական մի շարք հետևանքներ։ Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ինչպես է խոտի այրումը ազդում հողի վրա1. Բերրիության կորուստԽոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2.Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացումՀողի բերրիությունը կախված է ոչ ...
Մանրամասն |
|
10.01.25
ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Բաղադրիչ 1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում1-ին ուղղություն – այգեհիմնում (ժամկետ մինչև 2025թ․ դեկտեմբեր)0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար) - 500 հա այգեհիմնում Այգեհիմնում կարելի է կատարել հետևյալ պտղատեսակներով՝Ծիրանենի, դեղձենի, սալորենի և շլորենի, կեռասենի, բալենի, նշենի, նեկտարենի, խնձորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, տխիլենի, պիստակենի, ժորենի (արևելյան խուրմա), թզենի, նռնենի, շողպար (կիվի), խաղող (այգու հիմնում իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, և սորտերը նախապես համաձայնեցնել նախարարության հետ), հատապտուղներ։ Գնահատված ծախս 1 հա հաշվով՝ ըստ տարբեր մշակաբույսերի – 7.27-35․25 մլն դրամ (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)Վարկի ժամկետ ...
Մանրամասն |
|
09.01.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Հունվարի 9-ին Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը հրավիրել էր այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականների, ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Պարոն Մկրտչյանը ոլորտային պատասխանատուների հետ ամփոփեց 2024 թվականի աշխատանքային տարին և հանձնարարեց հստակ պլանավորել 2025–ի համար նախատեսված աշխատանքները, դրանք իրականացնել պատշաճ որակով և նախանշված ժամանակին։ Առանձին անդրադառնալով տարբեր բաժինների աշխատանքներին՝ համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ կարևորեց ...
Մանրամասն |
|
08.01.25
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր Արարատի մարզում մեկնարկեց տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառուցների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Օրհնության կարգ կատարեց Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը՝ խաղաղություն մաղթելով մեր երկրին, բարի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին: Մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ԶԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տիգրան Կարապետյանը և մյուս ներկաները բարի ծառայություն մաղթեցին նորակոչիկներին՝ նշելով, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ ու պատվավոր առաքելություն ...
Մանրամասն |
|
07.01.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրն այսօր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՊՆ ԶԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տիգրան Կարապետյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակիցները և անմահացած հերոսների ծնողները Արտաշատի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել պատերազմների զոհերի հիշատակին։ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվները հոգեհանգստի կարգ են կատարել և բարեխոսության աղոթք հնչեցրել նահատակված հերոսների հոգիների համար, Տիրոջից սփոփանքն ու մխիթարություն են խնդրել մեզ՝ ապրողներիս համար: Ներկաները ծաղիկներ են խոնարհել և խնկարկել հերոսների շիրիմներին՝ ...
Մանրամասն |
|
07.01.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ
|
Հունվարի 6-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ։ Պատարագին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանապետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը և աշխատակիցները։ Պատարագի ավարտին կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ` Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդով։Խաչի այս տարվա կնքահայրն էր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Համայնքի ղեկավարը և համայնքապետարանի պաշտոնյանները նախօրեին եկեղեցում մասնակցել են նաև ...
Մանրամասն |
|
30.12.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2024 թվականը Արտաշատ համայնքի համար աշխատանքային հագեցած տարի էր: Ուրախությամբ եմ փաստում, որ համայնքում շարունակվել են ճանապարհաշինական, բարեկարգման, գյուղատնտեսական, մշակութային, կրթական և բազում այլ լայնածավալ ծրագրեր ու աշխատանքներ, որոնք միտված են մեր բնակչության կյանքի որակի բարելավմանը: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում 2025 թվական՝ Արտաշատ համայնքը էլ ավելի զարգացնելու ու շենացնելու նոր նախաձեռնություններով ու ծրագրերով, միասին էլ ավելին անելու պատրաստակամությամբ ու դրական միտումներով: ...
Մանրամասն |
|
29.12.24
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՐԱԽ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Արտաշատում դեկտեմբերի 27–ին ամանորյա գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել։ Համայնքապետարանի մերձակա հրապարակում Գլխավոր տոնածառի շուրջն էին հավաքվել Արտաշատ համայնքի փոքրերը և մեծերը` վայելելու տոնական տրամադրություն, հեքիաթ և համերգային շքեղ ծրագիր։ Միջոցառմանը ներկա էր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ով ջերմորեն շնորհավորեց բոլորին ամանորյա տոների առթիվ` մաղթելով սեր ու երջանկություն բոլոր օջախներին, խաղաղ երկինք` մեր հայրենիքին։ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը աղոթք հնչեցրեց առ Աստված և խաղաղություն խնդրեց Հայաստան աշխարհի համար, օրհնություն՝ մեր ազգի համար։ Համերգային սիրված կատարումներով հանդես եկան ճանաչված ...
Մանրամասն |
|
27.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ՈՒ ԿԱՆԱՆՑ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հյուրընկալեց պատերազմների արտաշատցի անմահացած հերոսների մայրերի ու կանանց: Պարոն Մկրտչյանը ջերմորեն ողջունեց վերջիններիս, մաղթեց քաջառողջություն։ ‹‹Սիրելի մայրեր, քույրեր, ուզում եմ, որ ողջ աշխարհում և Հայաստան աշխարհում խաղաղություն տիրի և ոչ մեկն այլևս չտեսնի պատերազմի արհավիրքը։ Անմահացած մեր հայրերի ու եղբայրների հիշատակը վառ է մեր սրտերում, նրանց թողած հարենասիրության դասերը երբեք չպետք է մոռանանք։ Թեպետ այսօր այս հանդիպմանը ոչ բոլոր ծնողներին է հնարավոր եղել հրավիրել, բայց անմահացած բոլոր հերոսների ընտանիքների հոգսերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են։ Ցանկացած հարցում պատրաստ եմ աջակցել նաև վիրավորում ստացած, պատերազմների ...
Մանրամասն |
|
25.12.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ
|
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ավագանու այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 21 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:Նիստի ընթացքում ավագանին հաստատել է Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն։Իր խոսքում համայնքի ղեկավարը նշել է, որ 2025 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի և մի շարք այլ կարևոր ծրագրերի իրականացմանը։ Նիստի օրակարգում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |