10.05.25
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ, ՀԱՆԴԻՊԵԼ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն մայիսի 9–ին այցելել են Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրեր։ Վերջիններս տեղում ծանոթացել են օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Բնակիչներին են ներկայացվել պետական աջակցության առկա գործիքակազմը։ Վստահեցվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։ «Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն ...
Մանրամասն |
|
09.05.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր պատմությունը և հաղթանակները արժևորելու օր է: 80 տարի առաջ այս օրը հաղթական ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, որին խորհրդային զորքերի կազմում փայլուն մասնակցություն ունեցան հազարավոր քաջ հայորդիներ՝ կերտելով այնքան սպասված մայիսյան հաղթանակը։Նրանցից շատերն ընկան մարտերում, բայց ոչ ոք ու ոչինչ չմոռացվեց: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը պատմական էր, այն հայ ժողովրդի համար ապրելու ու պայքարելու խորհրդանիշ դարձավ, նաև հայրենասիրության, հայրենիքի համար մարտնչելու ու կյանքի գնով անգամ հայրենի ամենի մի թիզ հողը պահելու ...
Մանրամասն |
|
09.05.25
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻ 80–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ այսօր Արտաշատի Հաղթանակի հուշակոթողի մոտ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, տեղակալներ Սուրեն Մկրտչյանը, Հրայր Հակոբջանյանը և համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենական պատերազմում և բոլոր ժամանակներում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին: Այսօր ևս մեկ անգամ վերաիմաստավորում ենք պատերազմներում ընկած հերոսների սխրագործությունները՝ հանուն հայրենիքի, հանուն մեր պետականության պահպանման և հզորացման։ Օրվա առթիվ արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը, աշխատակիցներ և Գետազատ բնակավայրի ...
Մանրամասն |
|
08.05.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում տոնվում է Երկրապահի օրը։ Այս օրը խորհրդանշում է հայի պայքարող և չընկճվող ոգին։ Մեր երկրի ու ժողովրդի համար ծանր ու օրհասական պահերին հայ ժողովրդի զավակները մշտապես ստանձնել են հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը՝ զենք վերցնելով ու անձնուրաց պայքարով պահելով ամեն մի թիզ հողը։ Սիրելի երկրապահներ, դուք բազմիցս ապացուցել եք, որ լավ գիտեք խաղաղության գինը, քանի որ այն նվաճել եք անձնուրաց ու համառ պայքարով, և այս օրը նաև ապացույցն է հայրենիքի հանդեպ մեր անվերջ սիրո, որի պաշտպանության մարտերում բազում քաջորդիներ զոհաբերել են իրենց կյանքն ու առողջությունը։ Խոնարհվում ենք բոլոր զոհված ...
Մանրամասն |
|
07.05.25
ԱՅՑԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ՝ ՏԵՂԱՏԱՐԱՓԻՑ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Արտաշատ համայնքի տարածքում մայիսի 5–ին տեղացած աննախադեպ տեղատարափ անձրևի և կարկուտի հետևանքով գյուղացիական տնտեսություններին հասցված վնասները արձանագրելու նպատակով համայնքում ստեղծված աշխատանքային խումբն այսօր եղավ Քաղցրաշեն, Աբովյան, Արևշատ և Այգեստան բնակավայրերում, տեղերում հանդիպեց բնակիչների հետ, եղավ նաև այգիներում և հողամասերում։ Աշխատաքային խմբի անդամներին՝ մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանին, Արտաշատի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանութան բաժնի պետ Նարեկ Գալստյանին, ավագանու անդամներին, համայնքապետարանի և ՆԳՆ ոլորտային պատասխանատուներին բնակիչները ներկայացրել են բնակավայրերում ընթացիկ իրավիճակը։ ...
Մանրամասն |
|
07.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Արտաշատ համայնքի տարածքում մայիսի 5–ին համայնք ներթափանցած 3–րդ աստիճանի մթնոլորտային կարկտավտանգավոր մի քանի ամպերի ներթափանցման պայմաններում տեղացած աննախադեպ տեղատարափ անձրևի և կարկուտի ընթացքում համայնքում տեղակայված 65 հակակարկտային կայանները գործել են ողջ ծավալով, աշխատել են շուրջ 4 ժամ անընդմեջ, միայն Հնաբերդ և Նշավան բնակավայրերում տեղադրված կայաններն են մեծածավալ տեղատարափի պայմաններում և կապի բացակայության պատճառով ունեցել որոշակի խնդիրներ։ Կատարված աշխատանքների արդյունքում հնարավորինս նվազեցվել է համայնքի գյուղացիական տնտեսություններին պատճառվող վնասի չափերը։ Նշենք, որ համայնքի հակակարկտային կայանքները շահագործվում են ...
Մանրամասն |
|
06.05.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՂԱՏԱՐԱՓԻ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Արտաշատ համայնքի տարածքում մայիսի 5–ին տեղացած աննախադեպ տեղատարափի և կարկուտի՝ գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափը որոշելու և արձանագրելու նպատակով համայնքապետարանում կստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքները համակարգելու և անհրաժեշտ հանձնարարականներ տալու նպատակով համայնքի ղեկավարն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի և ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը նշել է, որ համայնքում գործող հակակարկտային կայանները գործել են ողջ ծանրաբեռնվածությամբ, սակայն աննախադեպ տեղատարափի պատճառով ...
Մանրամասն |
|
05.05.25
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Մայիսի 3–ին անրապետությունում անցկացված համապետական շաբաթօրյակի շրջանակում Արտաշատ քաղաքում և համայնքի բոլոր բնակավայրերում վաղ առավոտից մեկնարկեցին աշխատանքները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան համայնքապետարանի, վարչական շրջանների, կրթական հաստատությունների, առողջապահական կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքում գործող ընկերությունների, ծառայությունների աշխատակիցները: Աղբահանության, աղբահեռացման, բարեկարգման աշխատանքներում ներգրաված էին նաև տեխնիկական միջոցներ։Կեղտից ու փոշուց լվացվեցին ու մաքրվեցին համայնքի պատմամշակութային հուշարձանները: Նշենք, որ նախապես Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային ...
Մանրամասն |
|
02.05.25
ՆՇՎԵԼ Է ԴԱԼԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ 90–ԱՄՅԱԿԸ
|
Արտաշատ համայնքի Դալար բնակավայրը ապրիլի 30–ին շուքով տոնել է անվանակոչության 90-ամյակը, որին ներկա են գտնվել համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, հյուրեր, դալարցիներ։ Արարողությունը մեկնարկել է Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց` Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանի օրհնության աղոթքով, այնուհետ շարունակվել գեղանկարների ցուցադրությամբ։ Բնակավայրի գինու և կոնյակի գործարանը ներկայացրել է իր տեսականին։ Միջոցառումն այնուհետ շարունակվել է վարչական կենտրոնի հարակից հրապարակում, որտեղ ցուցադրվել է գյուղի <<Բերնար>> ...
Մանրամասն |
|
01.05.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, Արտաշատ համայնքի սիրելի բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ և մաղթում աշխատանքային բազում հաջողություններ ու ձեռքբերումներ։ Աշխատանքի, աշխատող ու բարիք արարող մարդու նկատմամբ բոլոր ժամանակներում մեծագույն հարգանք է դրսևորվել և մշտապես բարձր է գնահատվել արժանապատիվ ու սրտացավ աշխատանքը: Համայնքում ընթացող ամենօրյա լայնածավալ աշխատանքները միտված են համայնքային խնդիրների արդյունավետ ու արմատական լուծմանը, համայնքի զարգացմանն ու հանրային բարեկեցության ապահովմանը։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր նվիրյալ աշխատանքով նպաստել մեր համայնքի, երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Տոնական օրվա առթիվ սիրով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |