03.12.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, 1992 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և մտահոգություններին, ինչպես նաև պաշտպանելու նրանց արժանապատվությունը, պայմաններ ստեղծել ապահովելու նրանց լիակատար ինտեգրումը հասարակությանը, հավասար հնարավորություններ ստեղծել սոցիալական ծառայությունների, տեղեկատվության, կրթության և աշխատանքային գործունեության ոլորտներում: Կարևորելով հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նշանակությունը՝ Արտաշատի համայնքապետարանն անում է հնարավոր ամեն ինչ՝ համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց ...
Մանրամասն |
|
29.11.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶՈՒՀՈՒՆ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ
|
Արտաշատցի մարզիկները հերթական պատվավոր արդյունքներն են գրանցել։ Լեհաստանում կայացած Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը դարձել է չեմպիոն։ Նա երկամարտում գրանցել է 230 կգ արդյունք: Պոկում և հրում վարժություններում Լիանան արժանացել է փոքր ոսկե մեդալների: Երևանում անցկացված Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում ազատ ոճի 61 կգ քաշային կարգում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցի սան, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ: Առաջնություններում հաջողված մրցելույթների առիթով համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունեց մարզիկներին ...
Մանրամասն |
|
25.11.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Արտաշատ համայնքի հարգելի՛ տնտեսվարողներ։ Համայնքապետարանի կողմից առաջիկայում մեկնարկելու են Արտաշատի ամանորյա արտաքին ձևավորման աշխատանքները։ Այս տարի ևս նախատեսում ենք ունենալ նոր լուսային էֆեկտներով, տարբերվող ու գեղեցիկ դիզայնով զարդարված համայնք։ Հորդորում ենք համայնքում գործող բոլոր կազմակերպություններին՝ միանալ աշխատանքներին և արտաքին տոնական լուսավորության ու զարդարման աշխատանքներ իրականացնել իրենց հաստատություններում։ Խնդրում ենք` աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել համայնքապետարանի կողմից ընտրված գունային և դիզայներական հանգուցալուծումները և առաջնորդվել դրանցով։ Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Արտաշատի համայնքապետարան՝ 010 25-05-19 հեռախոսահամարով։ Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
25.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՄԱՅԹԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԼԻՆԵՆ ԱԶԱՏ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ
|
ՀՀ կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների հետ կապված՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ Արտաշատի համայնքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և վարչական ղեկավարներ։ Վերջիններս շրջայցեր են իրականացնում՝ բացահայտելու հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերը, ճանապարհների և բակերի քանդման, ճանապարհների երկայնքով և բակերում մեքենաների թափքերի տեղադրման, խանութների և վաճառքի դիմացի հատվածներում ապօրինի կերպով ապրանքների տեղադրման, շինարարական աղբի կուտակման երևույթները։ Աշխատանքային խմբի անդամներին և ոլորտային պատասխանատուներին հանձնարարվել ...
Մանրամասն |
|
22.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Նոյեմբերի 21-ին Արտաշատի համայնքապետարանում կայացել է հանրային քննարկում՝ <<Արտաշատ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են համայնքի վարչական շրջանների ղեկավարներ, հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։ Համայնքապետարանի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանը ներկայացրել է տեղական տուրքերի տեսակների ու դրույքաչափերի մասին նախնական առաջարկությունները, որոնք հանգամանորեն քննարկվել են ներկաների կողմից: Համայնքապետարանում ...
Մանրամասն |
|
18.11.24
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Համայնքում ամենօրյա աղբահանության աշխատանքներին զուգահեռ` շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացվել հասարակական նշանակության տարածքներում և բազմաբնակարան շենքերի բակերում։ ‹‹Արտաշատ–կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հերթական աշխատանքներն են իրականացրել Արտաշատ քաղաքի Մարքսի, Հր.Թովմասյան, Շահումյան փողոցներում, Իսակովի 76, 76/1, 76/2, Օգոստոսի 23-ի փողոցի 19, 21, 22, 23, 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերում և խաղահրապարակներում, Երևանյան 1 շենքի հարակից այգում։ Մաքրվել են նաև Օգոստոսի 23-ի փողոցի անձրևաջրերի հեռացման դիտահորերը։ Մեր բնակիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք հարգել կատարված աշխատանքը և չաղտոտել համայնքը։ Հիշեք` ...
Մանրամասն |
|
17.11.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է: Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր բոլոր հայրենակիցներին: Սիրելի՛ ուսանողներ, անգնահատելի է ձեր դերակատարությունը քաղաքացիական հասարակության զարգացման և պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Դուք եք մեր երկրի ու համայնքի վաղվա օրը կերտողները՝ ձեր լուսավոր ու առաջադեմ գաղափարներով և մասնագիտական գիտելիքներով: Վստահ եմ, որ հենց դուք՝ այսօրվա ուսանողներդ, ձեր նորարար ու ստեղծագործ մտքով ապագայում լինելու եք մեր համայնքն ու պետությունը շենացնող հիմնարար սյուներից մեկը: Մաղթում եմ, որ կարևորեք գիտելիքն ու որակյալ կրթությունը, դառնաք բանիմաց մասնագետներ: ...
Մանրամասն |
|
11.11.24
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28-ԱՄՅԱԿԸ
|
Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի մշակույթի տանը հանդիսավոր նշվեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանապետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, ավագանու անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ, ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արտաշատ համայնքի օրներգերով։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորեց բոլորին տոնի առթիվ` կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը հանրային կյանքում և այդ համատեքստում բնակիչ-համայնք-պետություն ...
Մանրամասն |
|
10.11.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին, համայնքի ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին ու աշխատակիցներին, համայնքի բնակիչներին, համայնքի զարգացման գործի բոլոր նվիրյալներին` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ: Հայաստանում ՏԻՄ համակարգը ներդրվել է 1996 թվականին, իր 28–ամյա տարիների գործունեության ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, և հաղթահարելով տարբեր մարտահրավերներ, կարողացել է ձևավորվել և կայանալ։Լինելով քաղաքացի-պետություն կապն ապահովող առաջնային ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 8-ին կայացել է հանրային քննարկում` Արտաշատ համայնքի 2025 թվականի՝ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով թվով 6 ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ, որը վարել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Խորեն Հովակիմյանը: Քննարկմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խ. Հովակիմյանը ներկայացրել է փողոցների նորոգման, ասֆալտապատման, փողոցների լուսավորության ցանցի կառուցման, նորոգման, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |