Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 392
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 034
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 ապրիլի 2025 թվականի N 034

«ՇԻՆՏՐԵՍՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԱՎԱՆ-77 ԿՈՊՃԱՅԻՆ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ.«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման (խմբ.ՀՀ կառավարության 28.12.23թ N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի մայիսի 23-ին ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Արաքսավան, Պ.Սևակի 21) տեղի կունենա «ՇԻՆՏՐԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Արաքսավան-77 կոպճային ավազների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային լսում (1-ին հանրային լսում): 

Արտաշատ համայնքի ղեկավարի 16.04.2025թ. թիվ N 132 կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը(հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ՇԻՆՏՐԵՍՏ» ՍՊ ընկերությունում( Հասցե՝ Ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճղ. 1/2, բն. 18):

Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ kharam777@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։

 



Կից փաստաթղթեր՝
(15.41 Կբ) Հանրային լսում /հայտարարություն/
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner