Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 21-ի N 2/փ-334 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի օգոստոսի 23-ի N 01//05214-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, 03-045-0106-0175 կադաստրային ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |