Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ , 5-րդ մասերի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1.Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ,,11 372 015 000,, թիվը փոխարինել ,,13 615 260 937.20 ,, թվով:
2.Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ի կետով.
,,1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը ՝ 2 243 245 937.20 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 2 162 696 333.4 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 80 549 603.80 ՀՀ դրամ.
ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 57 844 007 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2024 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.
բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 2 104 852 326.40 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս,,:
3. Որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ,,7 653 999 500,, թիվը փոխարինել ,,7 711 843 507,, թվով.
4. Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ,, 5 818 015 500,, թիվը փոխարնել ,, 8 003 417 430.2 ,, թվով.
5. Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
6. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
7. Որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի:
8. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 և 7.2 կետերով.
,, 7.1 Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի,,:
,,7.2 Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի ,,:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից: |