|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 38-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, և հիմք ընդունելով «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականություններ կատարող Նինել Գաբրիելյանի 12.02.2025 թվականի Պ-1856 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքից 46.3 ք.մ. մակերեսով տարածք, 2025 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել «ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ» ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ հասարակական կազմակերպությանը՝ Արարատի մարզում «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիրը իրականացնելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում կողմերի միջև 2025 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |
Կողմ -25 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.65 Կբ)
|
 |
(14.71 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|