Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից 12/08/2024 թվականին տրված A1990243581 եզրակացությունը` համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել քանդել /ապամոնտաժել/ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Ա․ Իսահակյան փողոց 1/4 հասցեում գտնվող 0,01198հա մակերեսով 03-060-0004-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող 44,68քմ մակերեսով կաթսայատունը և 1,96քմ մակերեսով պատվանդանը։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |