Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների կատարողականը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի ծախսերի կատարողականը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: |