Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 2/փ-141 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի մայիսի 07-ի թիվ 01/03056-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում գտնվող 03-080-0164-0010 կադաստրային ծածկագրով 0,71821հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսք բազմամյա տնկարկ հողամասից՝ 0,42124 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |