Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ,,Տեղական  տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի 12-րդ և 14-րդ  հոդվածները և ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով.    համայնքի  ավագանին որոշում  է`

1. Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի` ,,2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ  ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 70-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ուլ րացումները`

1/ որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ  սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

,,Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում  տեղադրվող  գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր  ամիս  մեկ  քառակուսի  մետրի համար`,,.

2/ որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ  սյունակի  նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված  պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում  հեղուկ  վառելիքի  վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,,.

3/ որոշման թիվ 1 հավելվածը 4-րդ կետից հետո  լրացնելնոր 4.1-ին և 4.2-րդ կետերով`

4.1-ին կետի 1-ին սյունակը` ,,4.1,, , 2-րդ սյունակը` ,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված  պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի  վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,, , 3-րդ սյունակը` 200000 /երկու    հարյուր հազար/,,.

4.2-րդ կետի 1-ին սյունակը` ,,4.2,, , 2-րդ սյունակը` ,,Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված  պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամածխաջրածնային գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,, ,          3-րդ սյունակը`  200000 /երկու հարյուր հազար/,,. 

4/ որոշման թիվ 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ`

,,Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային  գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում  տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի   թույլտվության համար`  օրացուցային տարվա համար`,,.

5/ որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ կետի  2-րդ սյունակի նախադասությունը շարադրել  հետևյալ խմբագրությամբ`

,,Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման /համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան/` տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`,,.

6/ որոշման թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ  սյունակի  նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

,,Արտաշատ համայնքի խորհրդանիշերը /զինանշանը, անվանումը/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`,,.

7/ որոշման թիվ 2 հավելվածի 11-րդ կետի 2-րդ սյունակում ,,համայնքի,, բառը փոխարինել ,, համայնքապետարանի  աշխատակազմի,, բառերով:

 

2. Սույն որոշումն  ուժի մեջ է  մտնում ընդունման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(33.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner