Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 8.9-րդ հավելվածում 1-ին, 8.10-րդ հավելվածում 1-ին, 8.15-րդ հավելվածում 6-րդ, 8.17-րդ հավելվածում 7-րդ, 8.18-րդ հավելվածում 3-րդ, 8.30-րդ հավելվածում 1-ին, 8.34-րդ հավելվածում 7-րդ տողերի լրացմամբ կատարված փոփոխությունները Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և <<Բարվա>> ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հունիսի 28-ին կնքված <<ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ>> պայմանագրով (ծածկագիր՝ ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-24/66) գույքի ձեռքբերմամբ՝ թվով 9 (ինը) հակակարկտային կայան (մեկ միավորի գինը՝ 2.250.000 /երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ)՝ համաձայն հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|