Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ն
 

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով կիրառել հետևյալ արտոնությունները՝

1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

1)Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող եղբայր կամ քույր ունեցող, ինչպես նաև ծառայության ժամանակ  հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող ծնող ունեցող երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար,

4) ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր ունեցող երեխաների համար,

2. Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարի նկատմամբ 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար,

2) 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն  ունեցող ծնողների երեխաների համար,

3) հաշմանդամություն ունեցող երեխաների համար,

4) 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, միաժամանակ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,

5) նույն ընտանիքից համայնքային ենթակայության նույն նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող 3  երեխաներից 1 երեխայի համար,

3. Համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար տեղական վճարների նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող ծնող, եղբայր կամ քույր ունեցող երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար,

4) ռազմական գործողությունների հետևանքով  գտնվելու վայրն անհայտ անձ համարվող զինծառայող ծնող, եղբայր, քույր, ունեցող երեխաների համար, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների  երեխաների համար,

5) հաշմանդամություն ունեցող երեխաների համար,

6) միակողմանի ծնողազուրկ (մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար,

4. Համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների ծառայություններից օգտվող երեխաների համար  տեղական վճարի նկատմամբ 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) 1-ին  կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար,

2) 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, միաժամանակ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,

3) ռազմական գործողությունների մասնակից ծնող ունեցող երեխաների համար,

4) նույն ընտանիքից համայնքային ենթակայության նույն երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ հաճախող 3 երեխաներից 1 երեխայի համար: 

5. Արտոնությունից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին կարող են դիմել.

1) երեխաների օրինական ներկայացուցիչները,

2)  Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  տնօրենները:

6. Արտոնության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթում ներառվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում կամ գրություն

2) երեխայի  օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

3) տեղեկանք ՀՈԱԿ-իցորտեղ հաճախում է երեխան,

4) տեղեկանք՝ ռազմական գործողությունների մասնակցության վերաբերյալ,

5) հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ (եթե երեխան կամ ծնողը հաշմանդամություն ունեն),

6) ընտանիքի սոցիալական կարգավիճակը հավաստող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (ծնողի մահվան վկայականի պատճենընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ տեղեկանքբազմազավակ ընտանիքի անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները),

7) տեղեկանք երեխայի բնակության վայրի մասին:

7.Սույն որոշման 6-րդ կետով  նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը հիմք է դիմումը մերժելու համար:

8.Տեղական վճարի գծովհամայնքային ենթակայության յուրաքանչյուր կազմակերպության ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել տեղական վճարի նվազեցման միայն մեկ տեսակի արտոնություն:

9. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին տեղական վճարների գծով կիրառել արտոնություններ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

10. Սույն որոշմամբ սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն Արտաշատ համայնքի բնակիչ հանդիսացող երեխաները:

11. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner