Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը, 9-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
1. Ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման մշտական հանձնաժողով հետևյալ կազմով՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: