Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 473
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 155-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման N25/1238-12001/1-ԱՇ պայմանագրին համապատասխան 2025 թվականի հունիսի 23-ին կնքված թիվ 1 Համաձայնագիրը, 2025 թվականի հուլիսի 2-ին և 2025 թվականի հուլիսի 14-ին կնքված կապիտալ սուբվենցիայի տրամադրման  պայմանագրերը Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.  

 1) 28.50. 00 գործառնական դասակարգման /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 60 353 666 /վաթսուն միլիոն երեք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր վաթսունվեց  /ՀՀ դրամով.

2) 38.01.00 գործառնական դասակարգման /պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ/ 900415151373 գանձապետակամ եկամտային հաշիվն ավելացնել 450 122 100 /չորս հարյուր հիսուն միլիոն  մեկ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր / ՀՀ դրամով. 

3)11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 45 013 872  /քառասունհինգ  միլիոն տասներեք հազար  ութ  հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամով.

4) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ 4823 հոդվածն ավելացնել 9 688 000 /ինը միլիոն վեց  հարյուր ութսունութ հազար/ ՀՀ դրամով.

5) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Մրգավետ  գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 420 717 /չորս հարյուր քսան  հազար  յոթ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամով.

6)09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 329 228 /երեք  հարյուր քսանինը հազար երկու հարյուր քսանութ  /ՀՀ դրամով.

7) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 307 395 /երեք  հարյուր յոթ  հազար  երեք  հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամով.

8) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 417 015/չորս հարյուր տասնյոթ   հազար տասնհինգ /ՀՀ դրամով.

9) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 885 999/ութ  հարյուր ութսունհինգ   հազար  ինը հարյուր իննսունինը  /ՀՀ դրամով.

10)09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ   գյուղի ,,Լուսնթագ,, մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 3 291 440  /երեք միլիոն երկու  հարյուր իննսունմեկ   հազար  չորս հարյուր քառասուն /ՀՀ դրամով.

11) 09.06.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում /5112 հոդվածն ավելացնել 450 122 100 / չորս հարյուր հիսուն միլիոն  մեկ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր / ՀՀ դրամով.

12) 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում  /5113 հոդվածը պակասեցնել 444 000 000 / չորս հարյուր քառասունչորս  միլիոն  / ՀՀ դրամով.

13) 06.04.01.52 գործառնական դասակարգման /ա/լ ցանցի շահագործում և պահպանում /5113 հոդվածը պակասեցնել 568 000 000 /հինգ  հարյուր վաթսունութ միլիոն  / ՀՀ դրամով.

14) 06.04.01.52 գործառնական դասակարգման /ա/լ ցանցի շահագործում և պահպանում /5112 հոդվածն ավելացնել 1 012 000 000 /մեկ միլիարդ տասներկու միլիոն  / ՀՀ դրամով.

2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների: 

3. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(457.50 Կբ) Հավելված 1-4
(20.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner