Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հաշվի առնելով ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի՝ 17.12.2024 թվականի Տ-17697 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Մաշտոցի 5 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2343040), 23 քառ.մետր մակերեսով տարածքը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ Արտաշատ համայնքում կրթամշակութային գործունեություն իրականացնելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: