Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը և հիմք ընդունելով Գ․Ստեփանյանի 12.11.2024 թվականի Ք-15718 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մասիսի փողոց 3/2 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 03-001-0040-0009 կադաստրային ծածկագրով՝0.00195 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել Գարիկ Արայիկի Ստեփանյանին՝ (ծնված՝ 07/02/1989թ․) «Փինք Բերրի» ֆիրմայի պաղպաղակի ժամանակավոր տաղավար տեղադրելու նպատւակով։
2.Վարձակալության վարձավճարի տարեկան վճարը սահմանել 150.000 (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ):
3.Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |