Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2012թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Սահմանել Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |