Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով է․ Զիրոյանի 21/03/2025 թվականի N ՃՀԱ/234/10668-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում գտնվող, Էլինա Սարիբեկի Զիրոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,39229հա մակերեսով, 03-016-0138-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող հողամասից՝ ըստ հատակագծի 0,0573 հա հատվածի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսության կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |