Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, և հաշվի առնելով «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի 17.12.2024 թվականի Տ-17697 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի մշակույթի տան շենքից 23 ք. մ. մակերեսով տարածք 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ Արտաշատ համայնքում կրթամշակութային գործունեություն ծավալելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |