Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի դրույթները, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթները և ուսումնասիրելով Ա․ Զաքարյանի 05/03/2025 թվականի թիվ Ք-2993 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Պ․ Սևակի փողոց 24/3 հասցեում գտնվող, 03-055-0022-0009 կադաստրային ծածկագրով 0,00924 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Պ․ Սևակի փողոց 24/2 հասցեում գտնվող, 03-055-0022-0007 կադաստրային ծածկագրով 0,01625 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի և 136,43քմ մակերեսով անասնաշենքի սեփականատեր՝ Արայիկ Արտաշի Զաքարյանին /ծնված 17/05/1972 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |