Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 78-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 22-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունները՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Գեղամ Հովհաննեսի Մնացականյանի միջև 18.03.2025 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Բեռնատար/ինքնաթափ/ GAZ SAZ-538ՙ 1 հատ, միավորի գինը՝ 2.900.000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ՝  համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 23-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Գառնիկ Վլադիմիրի Վարղամյանի միջև 18.03.2025 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Բեռնատար/կողավոր/ GAZ-52-04, 1 հատ, միավորի գինը՝ 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ, համաձայն սույն որոշման հավելվածի.

3.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 24-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՄՈՒԼՏԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի միջև 25.03.2025 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/25-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (ԳԱԶ AR65R33-60, 2 հատ, միավորի գինը՝ 14.700.000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, համաձայն սույն որոշման հավելվածի.

4 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.58 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(15.27 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
(20.97 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner