|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
04 հոկտեմբերի 2024 թվականի N 021 |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂԻ 18-20ԿՄ 1/3 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 03-074-0233-0004) ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՕԳՕ» ՍՊԸ-ի( իրավաբանական հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ալիխանյան փ., 12 շ., 2բն.) կողմից նախատեսված՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Շահումյան Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ 1/3 հողամաս հասցեում(կադաստրային ծածկագիր՝ 03-074-0233-0004) բենզալցակայանի կառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային լսում։ Հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru)։ Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.40 Կբ)
|
|
|
|