«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024 թ. փետրվարի 21 - ին, ժամը 12 : 00 -ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԱՌ - ՎԱՌ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի ավազի երևակման «Վառ-Վառ» տեղամասում 2024-25 թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ քննարկում): Փաստաթղթերի փաթեթին ծանոթանալու և հարցերի համար դիմել «ՎԱՌ-ՎԱՌ» ՍՊ Ընկերության գրասենյակ՝ ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Աբովյան, Խ. Աբովյան փող. տուն 4, Հեռ.: +37495300097: