«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023 թվականի մարտի 24-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ինչպես նաև ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011220218։