|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2021 թվականի N 78-Ա |
ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և և համայնքի ավագանու 20.10.2020 թվականի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին,, թիվ 92-Ա որոշմամբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած գյուղատնտեսական նշանակության հողամասերից որպես համայնքային սեփականություն փոխանցված 0,00422հա մակերեսով /ծածկագիր՝0401-0021/ գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոփոխել որպես քաղաքացիների սեփականության՝ պտուղ-կորիզավոր: 2.Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած գյուղատնտեսական նշանակության հողամասերից որպես քաղաքացիների սեփականություն՝ վարելահող փոխանցված 0,06384հա մակերեսով /ծածկագիր՝0401-0015/ փոփոխել որպես համայնքի սեփականության՝ ընդհանուր օգտագործման հողամասի /ճանապարհ/, իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերից որպես քաղաքացիների սեփականություն վարելահող փոխանցված 0,06138հա մակերեսով /ծածկագիր՝0401-0015/ հողամասը փոփոխել որպես համայնքի սեփականության՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ՝ պտուղ-կորիզավոր:
|
|
Կողմ -9 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|