Այսօր: Կիրակի, 3 Հուլիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2019 թվականի N 56-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,,Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ   է՝

1. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց խոխհատուցման վճարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
  1/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.
  2/ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
 2. Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝ 
   1/ միակողմանի ծնողազուրկ /մահացած ծնող ունեցող/ երեխաների համար.
   2/ 1-ին և /կամ/ 2-րդ և /կամ/ 3-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
   3/ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.
   4/ հաշմանդամ երեխաների համար:
  3. Համայքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նվազեցման միայն մեկ արտոնություն:
  4. Ոչ արտաշատաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ արտաշատաբնակ զինծառայողների երեխաները, չեն օգտվում համայքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նվազեցման արտոնությունից:
5. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառել 50-ից 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ համայնքի ավագանու կողմից սահմանված կարգի, պայմանների և չափորոշիչներին համապատասխան:
   


Կողմ -13

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner