Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով «ԷԼԱՐԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Ա․ Էլչյանի 22/03/2023 թվականի N Տ-3757 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, «ԷԼԱՐԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,43745հա մակերեսով, 03-032-0106-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չորանոց և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: