Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով և ,,Համայնքային կառավարչական հիմնարկի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 18-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որ ո շ ո ւ մ է`
1.Դադարեցնել ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերի համայնքապետարաններ աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը՝ քաղաքացիական իրավունքնները և պարտականությունները փոխանցել ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերակազմակերպված Արտաշատ համայնքին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկներին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել նոր հիմնադրված ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
3. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի հիմքով Արտաշատ համայնքի վերակազմակերպմամբ պայմանավորված Արտաշատ համայնքի կազմում միավորված Արտաշատ քաղաքի, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերի բոլոր՝ հաշվառման ենթակա և առկա, ակտիվներն և պարտականությունները փոխանցել Արտաշատ համայնքին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թվականի փետրվարի 17-ից: