Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքները`
Լոտ 1-Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 12/1 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0075-0163/ 0,0081հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 2-Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 78/7 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0173-0119/ 0,01176հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 3-Արտաշատ համայնքի Ներսիսյան փողոցի թիվ 1/3 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0125-0152/ 0,00448 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: