Այսօր: Կիրակի, 3 Հուլիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 113-Ա

,,ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանական Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակվող քաղաքացիների կարգավիճակը և ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝

  1. ,,Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց զրոյական դրույքաչափի կիրառմամբ սահմանել արտոնություն՝

  1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում և /կամ/ դրանց հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար։

2․ Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառել նշված արտոնությունը՝ համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։


Կողմ -10

Դեմ -1

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner