Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Դավիթ Ղազարյանի 30/08/2023 թվականի Ք-10665 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող, Դավիթ Սեդրակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2 հա մակերեսով, 03-011-0102-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ հնդավոր և վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամաս կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: