Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1918-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001 թվականի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 07.09.2022թվականի թիվ 121 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1.Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող 03-055-0022 թաղամասում ըստ կազմված հատակագծի 0.46121 հա մակերեսով հողամասի քարտեզագրման սխալի հետևանքով փոխանցված որպես գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասերի:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում: