Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Լիազորել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Մարո Գեղամի Մարգարյանին (ն․/ք․ 011108776, տրվ․ 12/04/2019թ․ 027-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․ Արաքսավան, Պ․ Սևակի փողոց տ․ 19) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Վոլոդյա Գեղամի Մինասյանին (անձնագիր՝ 015240229, տրված՝ 16.10.2023թ․-ին, 027-կողմից, հաշվառված՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գյուղ Այգեզարդ, Հ.Պարոնյան փողոց 18 տուն), որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչներ, հանդես գալու բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմումը ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։
2․ Լիազորագիրը տրվում է 1 /մեկ/ տարի ժամկետով։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։