Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով, համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի, Հախնազարյան փողոց թիվ 28/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝
լոտ 1- կադաստրային ծածկագիր 03-091-0039-0004, 0,00412հա /արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս/
2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
լոտ 1 - 77 362 / յոթանասունյոթ հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում:
5. Անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 11.07.2022 թվականի թիվ 186-Ա որոշումը:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: