Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․Հարությունյանի 05.02.2024 թվականի թիվ Ք-2113 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի վարչական տարածքում գտնվող Արթուր Հովիկի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող՝ 03-009-0304-0020 կադաստրային ծածկագրով 0,553 հա մակերեսով և 03-009-0304-0021 կադաստրային ծածկագրով 0,52573 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխել ջրային հողերի, գործառնական նշանակությունը փոփոխել ջրային հողերի՝ ոռոգման նպատակով ջրավազաններ կառուցելու համար։
2․ Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: