Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով , ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով մանկապարտեզի շենքային բարվոք պայմանները, երրորդ խմբասենյակի կահավորված լինելու հանգամանքն ու մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին սպասող երեխաների թիվը համայնքի ավագանին որոշում է՝
1. Ս/թ հունիսի 1-ից թույլատրել ,,Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ում բացել երրորդ խումբ:
2. Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի՝ ,,Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 13-Ա որոշման թիվ 24 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից: