Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արամայիս Պողոսյանի 19․06․2025 թվականի թիվ Տ-7749 դիմումը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Արամայիս Պողոսյանին տալ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 75 հասցեին կից 1.34 քմ մակերեսով տարածքում 2025 թվականի մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք կազմակերպելու թուլյտվություն։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։