Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող 03-011-0062-0013 կադաստարային ծածկագրով 0,10799 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի։
2․Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: