Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ բացօթյա առևտուր և սպասարկում կազմակերպելու նպատակով, մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Բարեկամության փողոց 1/2 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝
լոտ 1՝ 03-055-0003-0022 կադաստրային ծածկագրով 0,24 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2.Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:
3.Վարձակալության մրցույթը կազմակերպել 1(մեկ) օրացուցային տարվա ընթացքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: